Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ կբացի Սեուլում և Լյուքսեմբուրգում

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ կբացի Սեուլում և 
Լյուքսեմբուրգում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ բացել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ տեղեկացրել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Վերջերս Կորեայի Հանրապետությունը պաշտոնական նոտայով մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Կորեայում՝ Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն։ Կարծում ենք, որ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում և փոխադարձաբար դեսպանության բացումը երկու մայրաքաղաքներում կնպաստի, որ այդ ներուժն ավելի լավ իրացվի»,-մանրամասնել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի նաև Լյուքսեմբուրգում, որի հետ, նախարարի բնորոշմամբ,  վաղուց ի վեր հրաշալի հարաբերություններ են ձևավորվել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am