Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ ՝ Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քարոլին Մուգարին, համանախագահ Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին՝ ի շահ Հայաստանի ժողովրդի իրականացվող աշխատանքների համար: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հյուրերին ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազարից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում