Մշակույթ

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում Երևանում մեկնարկեց երկօրյա գիտաժողով

4 րոպեի ընթերցում

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում Երևանում մեկնարկեց երկօրյա գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում նոյեմբերի 2-ին Երևանում մեկնարկեց երկօրյա գիտաժողով, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովը, որին մասնակցում են կինոոլորտն ուսումնասիրող մասնագետներ արտերկրից և Հայաստանից, իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով՝ իրենք մեկ հարկի տակ են համախմբել գործընկերների տարբեր երկրներից: Նրանց հետ համագործակցությունը ձեռք է բերվել վերջին տարիներին ֆիլմերի վերականգնման և տարածման գործընթացի ժամանակ:

«Գիտաժողովը շատ կարևոր է, քանի որ կբարձրացնենք հարցեր, կքննարկենք դրանք, կլսենք հետաքրքիր զեկույցներ, նոր բաներ կլսենք ու կսովորենք, ինչը բոլորի համար կլինի շատ արդյունավետ: Հայկական կողմը նաև հնարավորություն կունենա ցույց տալու այն արդյունքները, որոնց հասել է այս տարիներին»,- ասաց Միրզախանյանը:

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագրերին անդրադառնալով՝ Միրզախանյանն ընդգծեց, որ կինոկենտրոնը այս տարի վերականգնել է մեծ քանակի ֆիլմեր, որոնք ներկայացվել են աշխարհի տարբեր փառատոններում:

«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը ժապավենային տարբերակով նոյեմբերի 3-ին և 13-ին կցուցադրվի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА)»,-նշեց կինոկենտրոնի տնօրենը:

Գիտաժողովին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ով ընթերցեց նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որում ասվում է. «Այսօր գիտաժողովի շրջանակում հավաքվել են կինոոլորտում քաղաքականությունը մշակող, կիրառող և կինոոլորտը ներկայացնող մարդիկ, որոնց միավորել և Հայաստան է բերել հայ կինոն, որն այս տարի նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Մեզ համար շատ կարևոր է, որ այս իրադարձությունը Հայաստանի հետ միասին նշում է մշակութային հանրությունը, ինչի վառ վկայություն է այն փաստը, որ հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալի իրադարձությունների և նշանավոր անձանց ցանկում: Հոբելյանական ծրագրերի շրջանակում հայկական կինոն ներկայացվեց բազմաթիվ միջազգային կինոփառատոններում, կայացան բազմաբնույթ միջոցառումներ Հայաստանում և արտերկրում, պատրաստվեցին և հրատարակվեցին գրքեր և պատկերագրքեր հայ կինոյի պատմության և երախտավորների մասին: Խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումը եզրափակում ենք միջազգային գիտաժողովով, որը լավագույն հնարավորությունն է կրկին վերաարժևորելու մեր կինոժառանգությունը և առհասարակ խոսելու կինոոլորտի խնդիրների, ձեռքբերումների մասին և կիսվելու այն փորձառությամբ, որն ունեն տարբեր երկրները՝ կինոոլորտը զարգացնելու համար»:

Կինոգետ Անետա Երզնկյանն էլ, խոսելով հայկական կինոոլորտի ներկայիս վիճակի մասին, ուրախությամբ ընդգծեց, որ պահպանելով ավանդույթները՝ այժմ հայ կինոն ներկայանում է նորարարական լուծումներով:

«Այսօր մենք ունենք երիտասարդներ, որոնք նոր շունչ են բերել կինոաշխարհ՝ համադրելով ուղղությունները, ժանրերը, թեմաները, ստանալով բոլորովին այլ որակի կինո»,- ասաց կինոգետը:

Նա ընդգծեց, որ այսօր երիտասարդ կինոգործիչների կողքին նաև աշխատում և գործում են Հարություն Խաչատրյանը, Էդգար Բաղդասարյանը, որոնք, շարունակելով ավանդույթները, նոր խոսք են ասում ժամանակակից կինոյում:

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Երևան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Պատահար

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Իրավունք

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

Մշակույթ

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

«Քեզ համար, Հայաստան». Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրիում

Մշակույթ

«Քեզ համար, Հայաստան». Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրիում

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

Մշակույթ

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

Մշակույթ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

Երևանում սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երևան

Երևանում սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան

Երևան

Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում

Երևան

Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում