Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի ՀՆԱ-ն երեք եռամսյակում աճել է 6,8 %-ով

Վրաստանի ՀՆԱ-ն երեք եռամսյակում աճել է 6,8 %-ով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6,8 %։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ սեպտեմբերին տնտեսական աճը կազմել է 5,1 %։ Սեպտեմբերին աճ է նկատվել ֆինանսական և ապահովագրական գործունեության, շինարարության, առևտրի, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ոլորտներում։ Ընդ որում, անկում է գրանցվել մշակող արդյունաբերության, տրանսպորտի և անշարժ գույքի ոլորտներում։

Վրաստանում ապրանքաշրջանառությունը տարվա ինն ամիսներին գերազանցել է 15,9 մլրդ դոլարը, ինչը 16,5 %-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արտահանումը կազմել է ավելի քան $4,6 մլրդ (աճը՝ 12,7 %), իսկ ներմուծումը կազմել է ավելի քան $11,3 մլրդ (աճը՝ 18,2%):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am