Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Լիոնել Մեսին 8-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին

Լիոնել Մեսին 8-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և Մայամիի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «France Football»-ի պարբերականի կողմից տրվող ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակը ռեկորդային` 8-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

Լիոնել Մեսին «Ոսկե գնդակ»-ի արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 թվականներին:

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը  Ջուդ Բելինգեմն է, Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի հարձակվող Վինիսիուսը  արժանացել է Սոկրատեսի անվան մրցանակին (այն տրվում է մարդասիրական գործունեությամբ զբաղվող ֆուտբոլիստներին), լավագույն դարպասապահ` Լև Յաշինի անվան մրցանակին արժանացել է Արգենտինայի հավաքականի և անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, իսկ Գերդ Մյուլերի անվան մրցանակը (տրվում է ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստին) արժանացել է Էրլինգ ՀալանդըԿանանց  ֆուտբլոում «Ոսկե գնդակին» արժանացել է Կատալոնական «Բարսելոնայի» կանանց թիմի կիսապաշտպան Աիտանա Բոնմատին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]