Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը և ԵՄ դեսպանը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը և ԵՄ դեսպանը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նա ԵՄ դեսպանին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազարից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք ընդգծվել է այդ գործընթացների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում