Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սփյուռքահայ կամավոր մասնագետների համար մեկնարկում է «ԴիասՊրո» ծրագիրը

Սփյուռքահայ կամավոր մասնագետների համար մեկնարկում է «ԴիասՊրո» 
ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը առաջին անգամ մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի զարգացման գործում: 

Ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքյան տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը:

Ծրագրի առաջին փուլին մասնակցելու են հրավիրվում առողջապահության, սոցիալական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության, էկոնոմիկայի և զբոսաշրջության ոլորտներում մասնագիտացած անձինք:

«ԴիասՊրո»-ին հայտ ներկայացնելու համար սփյուռքահայ մասնագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Հայերեն լեզվի բավարար իմացությունը խիստ ցանկալի է։ Դիմելու վերջանաժամկետը սույն թվականի նոյեմբերի 20-ն է: Դիմելու համար անհրաժեշտ է այցելել  հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/39

Հարցազրույցների արդյունքում  ընտրված սփյուռքահայ մասնագետները 2024 թվականի հունվարի 15-ից առցանց կամ առկա ձևաչափով կմեկնարկեն կամավորական  գործունեությունը՝ յուրաքանչյուր պետական մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան։

Հարցերի առկայության դեպքում անհրաժետ է նամակ գրել diaspro@gov.am էլ. փոստին կամ զանգահարել +374 10 515 537, +374 10 515 514, +374 10 515 538 հեռախոսահամարներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am