Հասարակական

Գեղարքունիքի մարզում ԼՂ-ից բռնի տեղահանված ևս մեկ ընտանիքում երեխա է լույս աշխարհ եկել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ԼՂ-ից բռնի տեղահանված ևս մեկ ընտանիքում երեխա է լույս աշխարհ եկել

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանի ԲԿ-ում հոկտեմբերի 21-ին ծնվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստան գտած ընտանիքի հերթական երեխան` 4 կիլոգրամ 500 գրամ քաշով, 55 սանտիմետր հասակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի բժշկական կենտրոնից, նորածին աղջկան անվանակոչել են Անգելինա։ Նա ծնվել է ԼՂ-ից բռնի տեղահանված Կարեն Մակյանի և Շուշանիկ Սարգսյանի ընտանիքում։ Անգելինան Մակյան ընտանիքի երկրորդ երեխան է։ Կարենի Մակյանի ընտանիքը ծնողների հետ առաջին անգամ բռնի տեղահանվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար գյուղից, երկրորդ անգամ ` Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։ Նրանք այժմ բնակվում են Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում՝ հյուրընկալող ընտանիքում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում