Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

Կառավարությունն ավելի քան 2,2 մլրդ դրամ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենցաղային կարիքները հոգալու համար

Կառավարությունն ավելի քան 2,2 մլրդ դրամ է հատկացրել ԼՂ-ից բռնի 
տեղահանվածների կենցաղային  կարիքները հոգալու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2 միլիարդ 260 միլոն դրամ է հատկացրել մարզպետարաններին` ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենցաղային կարիքները հոգալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Բաշխումը տեղի է ունեցել ըստ մարդկանց տեսակարար կշռի, ովքեր կայանել են այդ մարզերում: Այդ գումարները մարզպետներին տրամադրվել են մի քանի ուղղությամբ՝ սննդի, հյուրանոցի կամ հյուրատան, ինչպես նաև նպաստի, որը դրամական չէ, այլ՝ կենցաղային ամենատարբեր ու առաջնային խնդիրները լուծելու համար: Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցները հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ միգուցե կեցավայր կա, բայց պատշաճ կենցաղավարության համար անհրաժեշտ որոշակի սարքերի, կենցաղային հարմարությունների անհրաժեշտություն ունեն: Այդ գումարները բաշխված են, մարզպետները տնօրինում են ու փորձում են համայնքների ղեկավարների հետ այդ կարիքները հոգալ»,-պարզաբանել է Տերտերյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am