Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու, 44-ի վիճակը ծանր է

Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 
բուժառու, 44-ի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հիվանդանոցներում բուժում է շարունակում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 բուժառու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ում մամուլի ասուլիսի ժամանակ:

«198-ից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-ասաց Բաղդասարյանը: Եվս 19 բուժառու բուժում է շարունակում է արտասահմանյան կլինիկաներում:

Ամբուլատորիաներ արդեն կցագրվել է 28 հազար 861 անձ: Զուգահեռ Առողջապահության նախարարությունը մոբիլ թիմերի միջոցով իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժզննում, այսպիսի բուժզննում է անցել արդեն 604 անձ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am