Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Նոր գիրք»-38/23. Գրիգորյան, Մալո, Խլղաթյան

«Նոր գիրք»-38/23. Գրիգորյան, Մալո, Խլղաթյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Վահագն Գրիգորյան, «Ոստանի վերջին ճամփորդությունը»
379675862_258137437206932_576498332016678659_n.jpg (31 KB)

Մարդն ավարտում է իր կյանքի ուղին: Ողջ կյանքն օտար ափերում վատնած՝ ոտքով բռնում է հայրենիքի ճամփան: Ինչո՞վ կավարտվի այս ողբերգա- զավեշտական ճամփորդությունը, կհասնի՞ նա տուն, կիրականացնի՞ իր վերջին ցանկությունը: Այս մասին է «Ոստանի վերջին ճամփորդությունը» վիպակը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

 

Թարգմանական գրականություն
Հեկտոր Մալո,  «Սյուզան» և «Օրիորդ Կլիֆտոն»
380340107_990962615519767_8586532159965572666_n.jpg (38 KB)

Ֆրանսիացի հռչակավոր գրող Հեկտոր Մալոն հայ ընթերցողին ծանոթ է «Առանց ընտանիքի» վիպակով: «Սյուզան» վեպը (1872 թ.) նկարագրում է ֆրանս-պրուսական պատերազմին առնչվող դեպքերը: Վեպում արծարխվող հարցերը զարմանալիորեն արդիական են, սյուժեն՝ գրավիչ:

«Օրիորդ Կլիֆտոն» վեպը գրվել է ավելի ուշ՝ որպես «Սյուզանի» շարունակություն: Երկու ստեղծագործություններն էլ ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ՝ շնորհիվ տաղանդավոր հեղինակի սահուն գրչի, նուրբ հեգնանքի և պատմական իրադարձությունների վառ նկարագրության: Թարգմանությունը՝ Թերեզա Ստեփանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

 

Մանկապատանեկան գրականություն
Մարիամ Խլղաթյան, «Ես ուրախ եմ»
380117497_264906826544777_6629402130744382221_n.png (313 KB)

3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքում հեղինակը նաև նկարազարդումների միջոցով ներկայացնում է փոքրիկ աղջնակի առօրյան. ինչ է երազում, ինչ նախասիրություններ ունի, երբ է ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջից, պատկերից ու խոսքից երևում է՝ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը որքան կարևոր են։ Նա ուրախ է, երբ հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը կողքին են, երբ բնության գրկում է, խաղում է ընկերների ու փոքրիկ շնիկի հետ, ում մասին հոգ է տանում հենց գրքի հերոսուհին։ Գիրք՝ երջանկության, ընտանիքի, բնության և ընկերների մասին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am