Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժկենտրոններում՝ պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս գործընթացը հնարավորություն է տալիս պետությանը ավելի նպատակային օգնություն ցուցաբերել և առողջապահական բոլոր խնդիրները վեր բարձրացնել»,- ասաց Բաղդասարյանը։

Ավելի վաղ Բաղդասարյանը հայտնել էր, որ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն են շարունակում ստանալ 5 երեխաներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ: Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանց հաշվառել են և արդեն իսկ նույնականացրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում