Հասարակական

Հայաստանը չի մասնակցում Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը չի մասնակցում  Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը չի մասնակցում հոկտեմբերի 6-ին Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ղրղըզստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։

«Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժությունները անցկացվում են Ղրղըզստանի հյուսիսում գտնվող Բալիկչի քաղաքի մոտ։

ՀԱՊԿ անդամ մյուս հինգ երկրների մասնակցությամբ զորավարժությունները տևելու են մեկ շաբաթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում