Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հրապարակվել է Հայաստանի կայուն ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը. ԿԲ

Հրապարակվել է Հայաստանի կայուն ֆինանսների ազգային ճանապարհային 
քարտեզը. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդի սեպտեմբերի 5-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը»։

Ճանապարհային քարտեզը կայուն ֆինանսավորմանն անցման գործընթացում ՀՀ կենտրոնական բանկի շարունակական հանձնառության կարևոր ուղենիշ է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկից հայտնում են, որ Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը բաղկացած է չորս առանցքային հենասյուներից, այն է՝

Մոբիլիզացնել ֆինանսավորումը. հեշտացնել կապիտալի ռիսկի վրա հիմնված, շուկայամետ և հարատև հոսքը արդյունաբերություն և այլ ոլորտներ, որոնք համահունչ են Հայաստանի ածխածնի արտանետման նվազեցման հավակնություններին:

Ընդլայնել շուկաները. աջակցել գիտելիքների փոխանցմանը, նվազեցնել տեղեկատվական անհամաչափությունները, ապահովել շուկայի նկատմամբ վստահությունը և ամրապնդել կայուն ֆինանսավորման համար նպաստավոր միջավայր:

Ներդնել կայուն զարգացման սկզբունքները. ուղղորդել ֆինանսական հատվածի մասնակիցներին իրենց բիզնես որոշումների մեջ բնապահպանական սոցիալական կառավարման (ESG) սկզբունքների ներդրման հարցում:

Ձևավորել իրազեկում և գիտելիք. բարձրացնել հարատևման ռիսկերի և հնարավորությունների մասին իրազեկության մակարդակը Հայաստանում, զարգացնել կարողությունները ՀՀ կենտրոնական բանկի ներսում և ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում:

Նշված հենասյուների հիման վրա մշակվել է գործողությունների ծրագիր, որը ՀՀ կենտրոնական բանկը կիրականացնի համապատասխան շահագրգիռ մարմինների հետ համագործակցությամբ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am