Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Ճապոնիան 2 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Ճապոնիան 2 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից 
բռնի տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնել, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունից, այդ միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների ձեռքբերման համար։

Ըստ հաղորդագրության՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարը կփոխանցվի ԿԽՄԿ-ին, 1 միլիոնը՝ ՄԱԿ-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am