Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ

Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը 
Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին ասել է «C dans l'air» հաղորդման ժամանակ։

« Կարծում եմ՝ այսօր Հայաստանին պետք է պաշտպանել, բայց ոչ այն դիմակահանդեսի միջոցով, որը այսօր տեղի է ունենում (նկատի ունի ՄԱԿ առաքելության այցը ԼՂ-խմբ)։ Դուք ունե՞ք Ադրբեջանի կողմից ընտրված՝ առաքելությանը մասնակցող պետությունների ցանկը։ Այնտեղ (Լեռնային Ղարաբաղում-խմբ) այլևս ոչ ոք չկա»,- ասել է Բուայեն։

Նա հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հետ կանչի իր դեսպանին Ադրբեջանից և պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։

Երեսուն տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը առաջին անգամ մեկօրյա այց էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղ, որին հաջորդել էր առաքելության հայտարարությունը։ Ըստ ՄԱԿ-ի առաքելության հայտարարության՝ նրանք «ցնցված են Լեռնային Ղարաբաղը լքելու բնակչության հանկարծակի որոշումից»։ ՄԱԿ-ի առաքելության հայտարարության մեջ նաև նշված է, որ քաղաքացիական, գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասներ, ավերածություններ, ինչպես նաև որևէ անկած անասուն կամ ընտանի կենդանի չեն հայտնաբերել։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am