Արցախ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի «ձերբակալման» մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են  Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի «ձերբակալման» մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառել ԼՂ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի «ձերբակալման» մասին։ Հավանաբար, խոսքը ԼՂ պաշտոնատար անձի հերթական ապօրինի առևանգման մասին է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ առայժմ որևէ տեղեկություն չունի նրանց վերաբերյալ, քանի որ արդեն մի քանի օր հնարավոր չի եղել կապ հաստատել։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում