Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ցանկալի կլինի, որ ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ- ում. փոխնախարար

Ցանկալի կլինի, որ ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ-
ում. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարության համար ցանկալի կլինի, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք Պաշտպանության բանակի զինծառայողներ են եղել, ծառայության ընդունվեն ՊՆ-ում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված զինվորականներին ինչո՞վ կաջակցի, որ ծառայեն Հայաստանում բանակում:

«Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ Պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում, որովհետև իրենք մեր հայրենակիցներն են, և իրենց փորձը, զինվորական գիտելիքները ծառայեցնեն ՀՀ զինված ուժերին»,-ասաց Սարգսյանը:

Նա հավելեց, որ այս առումով ՊՆ-ն պետք է ուսումնասիրություն իրականացնի: Եվ այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենան ընդգրկվել ՀՀ ԶՈՒ-ում ծառայության, Հայաստանի ՊՆ-ն ամեն ինչ կանի, որ այդ հնարավորությունը ստանան: Փոխնախարարը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների մեջ օրակարգային է աշխատանք գտնելու հարցը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել: Հայաստան  սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ ժամանել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 հազար 770 անձ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]