Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված արդեն 42 հազար 500 անձ. Նազելի Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված արդեն 42 
հազար 500 անձ. Նազելի Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 42 հազար 500 անձ, որից 22 հազար 800 անձը հաշվառվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ Կոռնիձորի վրանային կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կամ Գորիսի, կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում։

«4002 անձ ապահովվել է պետության կողմից տրամադրված կացարանով. Սյունիքում՝ 1 465 անձ, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203 և Կոտայքում՝ 20 անձ։

Ընդգծում եմ, որ սա առաջնային օգնությունն է, մեզ համար գերնպատակ է Լեռնային Ղարաբաղի հայերին ապահովել որոշակի կացարանով»,- ասաց Բաղդասարյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]