Արցախ

ԼՂ-ում պայթյունի հետևանքով ծանր վիճակում գտնվողները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղղաթիռներով տեղափոխվում են ՀՀ

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում պայթյունի հետևանքով ծանր վիճակում գտնվողները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղղաթիռներով տեղափոխվում են ՀՀ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԼՂ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում է հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում