Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՆԳ նախարարը Երևանում կմասնակցի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միավորված կոլեգիայի նիստին։
Վլադիմիր Կոլոկոլցևի աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են մի քանի այլ միջոցառումներ: