Հասարակական

Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է հայտնում

1 րոպեի ընթերցում

Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

«Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան: Նրանք, ովքեր ցանկություն են հայտնում մնալ Գորիսում՝ տեղավորում ենք տեղի հյուրանոցներում, իսկ նրանք, ովքեր ուզում են մեկնել այլ բնակավայրեր՝ ենթադրենք Սիսիան, Տաթև համայնք, Վայոց ձոր՝ շարունակում են ճանապարհը: Կան մարդիկ, որոնց հարազատները գալիս դիմավորում են ու տեղավորում իրենց տներում»,- մանրամասնեց Յոլյանը՝ հավելելով, որ տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում