Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիան

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դատապարտել են Լեռնային Ղարաբաղում 
Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և հակամարտության դիվանագիտական լուծման կոչ են արել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաքվի ագրեսիան դատապարտող հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը,  Ֆրենկ Փալոնը, Յանգ Կիմը, Ջիմ ՄքԳավերնը, Դոն Բեյերը, Բիլ Քիթինգը, Գրեյս Մենը, Քեթրին Քլարկը, Դինա Տիտուսը և այլք։

«Մենք ամիսներ շարունակ գիտեինք, որ Ադրբեջանն Արցախի հայերի դեմ ցեղասպանական արշավ է իրականացնում», - գրել է Փալոնը՝ շեշտելով ԱՄՆ-ի կողմից դիվանագիտական յուրաքանչյուր գործիքի, այդ թվում՝ պատժամիջոցների օգտագործման կարևորությունը Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Կոնգրեսական Դոն Բեյերը ԱՄՆ-ին կոչ է անում ներգրավվել բոլոր մակարդակներով՝ ռազմական գործողություններին վերջ դնելու համար։

Ամերիկացի կոնգրեսականներն արձանագրում են՝ Ադրբեջանն իր գործողություններով խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը։

Օրենսդիրներից մի քանիսը շեշտել են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանության ոլորտում աջակցություն տրամադրելու անթույլատրելիությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք։ Սեպտեմբերի 20-ին մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am