Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Եթե աշխարհի պետությունները միջոցներ չձեռնարկեն, ապա պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցելու համար․ Լեմկինի ինստիտուտ

Եթե աշխարհի պետությունները միջոցներ չձեռնարկեն, ապա պատասխանատու 
կլինեն ցեղասպանությանը մեղսակցելու համար․ Լեմկինի ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ահազանգ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար, որոնք այժմ ենթարկվում են Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հայերի դեմ հարձակումն իրականացվում է «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան վարչակարգի կողմից»։

«Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և դրանից բխող բժշկական արտակարգ իրավիճակների՝ Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո, այլ նաև մահանալու վտանգի՝ քաղաքացիական հատվածներին հասցված ավիահարվածների, անօդաչու թռչող սարքերի հարվածների և զանգվածային գնդակոծության հետևանքով։ Ադրբեջանի ռազմական հարձակումը տեղի ունեցավ ընդամենը մեկ օր այն բանից հետո, երբ երկիրը (խմբ.՝ Արցախի Հանրապետությունը), ի վերջո, ստիպված եղավ անկլավ թույլ տալ 2023 թ․ հունիսի 15-ից ի վեր առաջին օգնության առաքման մուտքը (խմբ.՝ Աղդամի ճանապարհով)», - գրված է հայտարարությունում։

Լեմկինի ինստիտուտն ընդգծում է՝ աշխարհը պետք է դիմակայի ադրբեջանական ագրեսիային։

«Այս պահին ժամանակի հրամայականն է, որ հզոր ղեկավարները և պետությունները դեմ կանգնեն Ադրբեջանին և հստակ ցույց տան, որ հայերի դեմ հետագա ագրեսիա չեն հանդուրժի, և որ դրա դեմ կօգտագործվեն ցեղասպանության կանխարգելման գործիքակազմի բոլոր հասանելի տարբերակները։ Եթե նման բան չարվի, ապա արդյունքում այդ ղեկավարները և պետությունները պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցելու համար։ Ադրբեջանին չդիմակայելը կարող է նաև հանգեցնել սրացման, որը կբերի ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի, քանի որ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան տարածքային հավակնություններ են հետապնդում Հայաստանի հարավում և Իրանի հյուսիսում», - նշված է հայտարարությունում։

Լեմկինի ինստիտուտը նշում է, որ ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող բոլոր փորձագետները կասկած չունեն՝ «այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am