Քաղաքականություն

ՌԴ դեսպանատան առջև հավաքի մասնակիցները պահանջել են գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար

1 րոպեի ընթերցում

ՌԴ դեսպանատան առջև հավաքի մասնակիցները պահանջել են գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 19-ին սկսված ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիան կանխելու կոչ-պահանջով տասնյակ քաղաքացիներ խաղաղ ակցիա են սկսել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինքնաբուխ ակցիայի մասնակիցները արգելափակել են դեսպանատան մուտքերը՝ թույլ չտալով աշխատակիցների ելումուտը մինչև չկատարվի իրենց պահանջը:

Նրանք բարձրախոսով իրենց բողոքն են արտահայտել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի վերաբերյալ՝ կոչ անելով Ռուսաստանի Դաշնությանն ու ռուս խաղաղապահներին ակտիվ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:

Ակցիայի մասնակիցները իրենց պահանջների նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար փորձել են նաև փակել հարակից Գրիգոր Լուսավորիչ փողոցը, սակայն քիչ անց բացել են այն, իսկ այժմ շարունակում են իրենց ցույցը ՌԴ դեսպանատան շենքի առջև:

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում