ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարությանը ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան ԼՂ ժողովրդի դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմին ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԼՂ-ում ադրբեջանական ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և միանշանակ քայլեր ձեռնարկելու հրամայականը:
During meeting at #UNGA78 w/US acting Assistant Secretary of State @amb_yurikim presented Azerbaijan’s large-scale aggression against people of #NagornoKarabakh. Stressed imperative to undertake concrete & unequivocal steps to prevent AZ aggression & ethnic cleansing in NK. pic.twitter.com/TW4piptsRy
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 19, 2023
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։