Քաղաքականություն

էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել, սակայն մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները․ ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել, սակայն մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները․ ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական զորքերը բարձր զգոնության են բերվել ընդհանուր սահմանի երկայնքով՝ վերջին օրերին տեղի ունեցած բախումների ու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հայտարարության ֆոնին, որում նշվել է սահմանի երկայնքով աճող լարվածության և փոխհրաձգությունների մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել է POLITICO պարբերականը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, ըստ որի՝ էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել, սակայն մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները։ Հայաստանը պատրաստ է դա անել։

Պարբերականի փոխանցմամբ՝ ՀՀ Վարչապետը վերահաստատել է իր աջակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին՝ Ադրբեջանի հետ տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղ համաձայնագրի հասնելու ջանքերի համար:

«Եթե մենք ուզում ենք ունենալ հարատև, հավերժ պետականություն, առաջին հերթին պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր ներդնենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև արևմտյան տերությունները դիտվեն որպես Հայաստանին անհրաժեշտ լիակատար աջակցություն առաջարկող պետություններ։ Մեր գործընկերները՝ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները, նույնպես աջակցում են մեզ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումներին, բայցևայնպես չեմ կարող ասել, որ աջակցությունն ու օգնությունը, որ մենք ստանում ենք, բավարար են մեր նպատակներին և օրակարգերին ծառայեցնելու համար»,- ՀՀ վարչապետի խոսքը մեջբերել է POLITICO պարբերականը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում