Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ռազմատեխնիկական համագործակցություն Հայաստանի և Չեխիայի միջև. ԱԺ-ին ներկայացվեց համաձայնագիրը

Ռազմատեխնիկական համագործակցություն Հայաստանի և Չեխիայի միջև. ԱԺ-ին 
ներկայացվեց համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երևանում:

«Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացները, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները»,-ասաց փոխնախարարը:

Լիազոր մարմիններ են հանդիսանալու Հայաստանի և Չեխիայի Պաշտպանության նախարարությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am