Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների․ Ադամ Շիֆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների․ Ադամ Շիֆ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Բաքվի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների թեմային, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի «դաժան շրջափակման» առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել Facebook և X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցերի իր էջերում։

«Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, իսկ անհետ կորած շատերի ճակատագիրը դեռ անհայտ է մնում։ Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում դեռ չեն գտնում իրենց հարազատներին։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ վերադարձի համար, ինչպես որ աղոթում եմ դաժան շրջափակման ավարտի համար», - գրել է Շիֆը:

Պաշտոնական տվյալներով Ադրբեջանը շարունակում է ապօրինի անազատության մեջ պահել 33 հայ գերիների՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը։ Բազմաթիվ իրավապաշտպաններ իրենց հերթին բարձրաձայնել են, որ իրականում Բաքվում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում