Քաղաքականություն

Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի

1 րոպեի ընթերցում

Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նորիկյանն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երևան քաղաքի կառավարման վերջին հինգ տարվա պատասխանատուն են Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը։ Այդ երկու անձանց ընթացքում հրավիրում եմ բանավեճի՝ ընդգծելով, որ իրենց կողմից ընտրված վայրում, ձևաչափով, իրենց կողմից հրավիրված զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ պատրաստ եմ բանավեճի։ Այդ երկու անձինք, որոնք պատասխանատու են եղել Երևանի համար, թող գան բանավեճի։ Թող ցույց տան գեթ մեկ ոլորտ, որտեղ իրականացրել են համակարգային փոփոխություն, որի արդյունքում շրջադարձային փոփոխություն է եղել»,- ընդգծեց Նորիկյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում