Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Բունդեսթագի պատգամավորը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա

Բունդեսթագի պատգամավորը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել 
մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանա-հայկական ֆորումի նախագահ, Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, կոչ է արել Դաշնային կառավարությանը մեծացնել դիվանագիտական ​​ճնշումն Ադրբեջանի կառավարության վրա։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Գերմանա-հայկական ֆորումի պաշտոնական կայքը, արտաքին գործերի դաշնային նախարար Աննալենա Բերբոքին ուղղված իր նամակում Մանսմանը նկարագրել է տագնապալի հումանիտար իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը։

«Մենք դրամատիկ հաղորդումներ ու նկարներ ենք ստանում թերսնված հղի կանանց ու երեխաների մասին, հերթեր հացաբուլկեղենի և սննդի տաղավարների առջև: 120 հազար հայեր ենթարկվել են հումանիտար աղետի և շտապ միջազգային օգնության կարիք ունեն»,- ասել է Մանսմանը։

Նա բարձր է գնահատել ԵՄ-ի ջանքերը՝ այս չափազանց բարդ հակամարտությունում կառուցողական դեր խաղալու առումով։ Նրա պնդմամբ՝ տեղում ԵՄ առաքելության ստեղծումը լավ գործիք է։ Դեռևս 2023 թվականի հունվարին Եվրախորհրդարանը հորդորել էր Ադրբեջանին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։

«Ժողովրդի անվտանգությունն ու տարրական կարիքները չպետք է դառնան քաղաքական շահերի խաղաքարտ։ Նկատի ունենալով ռուսական ագրեսիվ պատերազմում Ուկրաինային մեր աջակցությունը՝ մենք նույնպես պետք է հստակ դիրքորոշում ընդունենք այս հարցում և միանշանակ ցույց տանք, որ մեր հումանիզմը չունի քաղաքական կամ աշխարհագրական չափումներ։ Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ ձեզ մեծացնել դիվանագիտական ​​ճնշումը Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի ապահովվի շտապ անհրաժեշտ օգնության մատակարարումների անվտանգ և անարգել մուտքը՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն: Բացի այդ, ես կխնդրեի ձեզ ուսումնասիրել Դաշնային կառավարության կողմից մարդասիրական օգնության հնարավորությունը: Մենք չենք կարող կարճաժամկետ լուծել այս հակամարտությունը, բայց մենք չպետք է թույլ տանք, որ սով լինի մեր աշխարհամասի սահմանագծին»,- ասել է Մանսմանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am