Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ալիևը չի ընդունի Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ պատճառաբանելով վերջինիս հայամետ դիրքորոշումները

Ալիևը չի ընդունի Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ պատճառաբանելով 
վերջինիս հայամետ դիրքորոշումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպի Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ, որն օգոստոսի 24-ին այցելելու է Բաքու։  

Ինչպես գրում է  ադրբեջանական APA գործակալությունը, պատճառը Հայաստանում Բելգիայի արտաքին գործերի նախարարի արած հայտարարություններն են։

Լրատվամիջոցը նշում է, որ ավանդաբար Իլհամ Ալիևն ընդունում է Ադրբեջան այցելած այլ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին, սակայն այս անգամ նա չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ «նրա պրոհայկական դիրքորոշման և Հայաստան այցի ժամանակ կատարած հայտարարությունների պատճառով»։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը օգոստոսի 24-ին կայցելի Բաքու, որտեղ նախատեսված է նրա հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության  ապահովումը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am