Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ստեփանակերտը հերքում է լուրերը Աղդամի ճանապարհի վերաբերյալ որոշում ընդունելու մասին

Ստեփանակերտը հերքում է լուրերը Աղդամի ճանապարհի վերաբերյալ որոշում 
ընդունելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել է տարածվող  լուրերին, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկն ընդունելու որոշում է կայացրել։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով այդ լուրերը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը oգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:

«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,-նշել է Ավանեսյանը։ 

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-ին  Արցախի Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու: Թերթի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը իբր տեղեկացրել է, որ առևտուրն այդ ճանապարհով լինելու է «մասնակի», այնտեղով կմտնեն շինանյութ, դիզել, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝  ռուս խաղաղապահների միջոցով։

Վան Նովիկով

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am