Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ, այլ` շարունակական, ամենօրյա աշխատանք. ՀՀ նախագահ

Անկախությունը  վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ, այլ` 
շարունակական, ամենօրյա աշխատանք. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով: «Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, սկիզբ դնելով անշրջելի մի գործընթացի, որի գագաթնակետը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն էր: Անկախության հռչակագիրն այն հիմնարար փաստաթուղթն էր, որով մեր ժողովուրդը հայտարարեց անկախ, ինքնիշխան ու ազատ պետականության ունենալու իր դարավոր երազանքին հասնելու հաստատակամության մասին:

Անկախությունը, սակայն, վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ, այլ` շարունակական, ամենօրյա աշխատանք, ճիգ ու ջանք, անձնվիրություն ու ստեղծագործ արարման գործընթաց:

Արդեն 33 տարի մեր պետականությունն ընթանում է աշխարհի քաղաքական քարտեզում իր ուրույն տեղն ունենալու, ազատ ու ժողովրդավար երկիր կերտելու դժվարին ճանապարհով՝ հաղթահարելով պատերազմների, տնտեսական շրջափակման, ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների խոչընդոտները:

Սիրելի հայրենակիցներ,

Անկախությունն անսակարկելի գաղափար է, իսկ Անկախության հռչակագիրը՝ մշտապես արդիական փաստաթուղթ ու պետականության վերածննդի խորհրդանիշ: Հռչակագիրը Հայաստանի բոլոր Սահմանադրությունների հիմքն է, մեր երկրի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն ծրագիրը, որտեղ արտացոլված են մեր առաջնային անելիքները՝ պետական ինստիտուտների կայացում, Զինված ուժերի մարտունակության բարձրացում, որակյալ կրթական համակարգի և մրցունակ տնտեսության ստեղծում, օրենքի գերակայության, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների ապահովում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am