Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են

ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի առաջին օրերից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել և գոհացուցիչ արդյունքներով ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, օգոստոսի 14-ի դրությամբ արդեն հնձվել է շուրջ 1800 հեկտար հացահատիկային ցանքատարածություն։

Գարու արտերի հեկտարից միջինը ստացվում է 17-18, ցորենի արտերի 1 հեկտարից՝ 23-25 ցենտներ բերք։

«Ցորենի առանձին արտերում բերքատվությունը հասնում է մինչև 40 ցենտների։ Նախորդ տարվա համեմատ ունենք բավականին գոհացուցիչ արդյունքներ։ Ցորենի արտերը կազմում են 12 հազար 642, գարու արտերը՝ 8400 հեկտար։

Եղած տեխնիկան բավարար է՝ բերքահավաքը լիովին ու նախատեսված ժամկետներում ավարտի հասցնելու համար։ Հացահատիկի բերքահավաքը մարզում կշարունակվի մինչև օգոստոսի վերջերը»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում