Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը

Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Թևանյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։

Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։

Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։ Միացի՛ր, որ փոխենք»,- գրել է Թևանյանը։

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտնել էր, որ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am