Պաշտոնական

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ քննարկվել են քաղաքացիական ՀԿ-ների հարկման ու աուդիտի խնդիրները

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ քննարկվել են քաղաքացիական ՀԿ-ների հարկման ու աուդիտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 7-ին Կառավարությունում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հարկման ու աուդիտի հետ կապված խնդիրների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակից ՔՀԿ-ների ներկայացուցիչները կառավարության գործընկերներին ներկայացրել են իրենց կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի և ծառայությունների մատուցման գործընթացում առաջացած խնդիրները և հնարավոր լուծումները:

Ըստ աղբյուրի՝ քննարկման ընթացքում ձևավորվել է շահագրգիռ կողմերից կազմված աշխատանքային խումբ, որը մեկշաբաթյա ժամկետում կներկայացնի փոխհամաձայնեցված առաջարկություններ՝ վերհանված խնդիրները լուծելու համար։

Նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մասնակցային կառավարման առաջնահերթության շրջանակներում կարևոր ուղղություններից է նաև ՔՀԿ դաշտի զարգացումը և կայունությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում