Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Կյանքից հեռացել է դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոն

Կյանքից հեռացել է դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոն

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 82 տարեկան հասակում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Իրինա Միրոշնիչենկոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է Մոսկվայի գեղարվեստական ​ակադեմիական ​թատրոնի դպրոց-ստուդիայի ռեկտոր Իգոր Զոլոտովիցկին։

«Կյանքից հեռացավ Իրինա Պետրովնա Միրոշնիչենկոն... Նա հիվանդ էր, չկարողացավ հաղթահարել հիվանդությունը», - ասել է նա։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Միրոշնիչենկոն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ նա սրտի կանգ էր ունեցել։ Բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծանր։

Իրինա Միրոշնիչենկոն ծնվել է 1942 թ. հուլիսի 24-ին Բառնաուլում։ 1965 թ.-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ​​ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան և ընդունվել Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի թատերախումբ, որի բեմում հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում։

Կինոէկրանին դերասանուհին առաջին գլխավոր դերը խաղացել է «Նրանց ճանաչել են միայն դեմքով» (1966) պատերազմական դրամայում։ Այնուհետև նա նկարահանվել է «Ռեզիդենտի սխալը», «Առաքելություն Քաբուլում», «Գաղտնի ծառայության գործակալը», «Մադամ Վոնգի գաղտնիքները», «Ձմեռային բալենի» և շատ այլ ֆիլմերում։

1998 թ.-ին Միրոշնիչենկոն արժանացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհու կոչման։ Պարգևատրվել է նաև խորհրդային «Պատվո նշան» շքանշանով և Ռուսաստանի Պատվո շքանշաններով (1998թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III և Բարեկամության IV աստիճանի ու III աստիճանի շքանշաններով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am