Հասարակական

Ադրբեջանը հայտնում է Հայաստանի քաղաքացու ձերբակալման մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հայտնում է Հայաստանի քաղաքացու ձերբակալման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է օգոստոսի 1-ին Հայաստանի քաղաքացուն ձերբակալելու մասին:

«Օգոստոսի 1-ին պետական ​​սահմանային ծառայության զինծառայողները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլերյանին (ծնված 1962 թ.)»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացին ձերբակալվել է իբր Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում