Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Շատջրեք գյուղում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց

Շատջրեք  գյուղում կառուցվում է ոռոգման ջրատարի  ներքին ցանց

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Շատջրեքի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 102 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է երկաթյա փակ խողովակաշարի կառուցում ՝ 1623 գծամետր երկարությամբ, 1,30 մետր խորությամբ, ջրթողերի տեղադրմամբ։ Եվս 400 գծամետր երկարությամբ էլ ոռոգման ջրատարի ցանցը կառուցվում է երկաթբետոնյա կիսախողովակներով։ Ոռոգման ցանցը ճյուղավորվում է Շատջրեքի 5 տարբեր թաղամասերում։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ արդեն տեղադրվել եւ մոնտաժվել է շուրջ 1000 գծամետր երկարության երկաթյա խողովակաշար, իսկ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 50 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում Շատջրեքի տնամերձ հողամասերում եւ վարելահողերում, շուրջ 50 հեկտար տարածքի վրա, ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին։ 

Վերջերս Շատջրեքի ոռոգման համակարգի կառուցման շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ տեղում ծանոթանալով աշխատանքների ընթացքին։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am