Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽվ պատգամավորներին կաշառելու մեջ

1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽվ պատգամավորներին կաշառելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանը հրապարակել է հուլիսի 13-ին ընդունված բանաձևը թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն կանոնների բարեփոխման առաջարկությունների վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև Ադրբեջանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևի կետերում, ի թիվս այլ երկրների և կազմակերպությունների կողմից իրականացված խախտումների, նշվում է նաև, որ Ադրբեջանը լայնածավալ ազդեցության և կոռուպցիայի հիմնավոր կասկածներ հարուցող գործողություններ է իրականացրել ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ:

Նշվում է նաև, որ Ադրբեջանը կարողացել է կանխել իր ընտրությունների հետ կապված հետաքննությունը, ինչպես նաև կոծկել իր կողմից մարդու իրավունքների ոտնահարումները:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում