Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Տավուշում ընթացող մի քանի ծրագրերի իրականացմանը

Նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական 
հիմնադրամի՝ Տավուշում ընթացող մի քանի ծրագրերի իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ այցելել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և հիվանդանոցի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը ներկայացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող նոր ինֆեկցիոն մասնաշենքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, այնուհետև Հանրապետության նախագահը Տավուշի մարզպետի և Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ այցելել է Բերքաբեր գյուղ։ Գյուղի կենտրոնում՝ համայնքապետարանի բակում, Հայկակ Արշամյանը քարտեզների և գծագրերի միջոցով Հանրապետության նախագահին է ներկայացրել նոր կառուցված պոմպակայանի և գյուղում իրականացված մյուս ծրագրերը։ Հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել գյուղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները։

Նշվում է, որ ՀՀ նախագահն այցելել է նաև Լուսաձոր գյուղում գտնվող, Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված ֆերմա և պանրի արտադրամաս։ Տեղում դիմավորել է ֆերմայի տնօրեն Սուրեն Կևորկյանը։ Շրջայցից հետո նախագահը մեծապես կարևորել է այն գործը, որն իրականացվում է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am