Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկել Պուտինին՝ հացահատիկի գործարքը երկարաձգելու առաջարկներով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկել Պուտինին՝ հացահատիկի 
գործարքը երկարաձգելու առաջարկներով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հացահատիկի գործարքի ռուսական մասի իրականացման առաջարկներով։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ին, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Նպատակը Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի միջոցով իրականացվող ֆինանսական գործարքների համար խոչընդոտների վերացումն է, ինչը բազմիցս պնդել է Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև թույլ տալ միաժամանակ շարունակել ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով»,- ասել է Դյուժարիկը և հավելել, որ ռուսական կողմը ստացել է գլխավոր քարտուղարի նամակն ու այժմ ուսումնասիրում է այն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը բացատրել է, որ հուլիսի 17-ը կլինի վերջին օրը, որից հետո միջանցքը կդադարի աշխատել, եթե հացահատիկի գործարքը չերկարաձգվի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am