Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Twitter-ի մրցակից Threads սոցիալական հարթակում առաջին 7 ժամում 10 միլիոնից ավելի օգտատեր է գրանցվել

Twitter-ի մրցակից Threads սոցիալական հարթակում առաջին 7 ժամում 10 միլիոնից 
ավելի օգտատեր է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Twitter սոցցանցի մրցակից Threads-ում մեկնարկից հետո առաջին 7 ժամվա ընթացքում 10 միլիոնից ավելի օգտատեր է գրանցվել։ Իսկ մեկնարկից հետո առաջին 4 ժամում հարթակում գրանցվել էր 5 միլիոն օգտատեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Threads-ի իր էջում հայտնել է Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Ցուկերբերգն ակնկալում է, որ ժամանակի ընթացքում Threads-ը կունենա ավելի քան 1 միլիարդ օգտատեր։

Threads-ն այժմ կարող են ներբեռնել շուրջ 100 երկրում, սակայն ոչ Եվրոպական Միությունում, ինչը պայմանավորված է կանոնակարգման հետ կապված մտահոգություններով։

BBC-ն նշում է, որ ըստ փորձագետների՝ Threads-ը կարող է գրավել Twitter-ի այն օգտատերերին, որոնք դժգոհ են Մասկի կատարած վերջին փոփոխություններից։

Հենց Twitter-ի մրցակից հավելվածի ստեղծումն է դարձել Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի միջև մրցակցության առիթ։ Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու խառը կանոններով մենամարտում: Առայժմ պարզ չէ, թե որքան լրջորեն են երկու տղամարդիկ տրամադրված այս մենամարտի անցկացմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am