Հասարակական

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվել է առնվազն 1427 երեխա. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվել է առնվազն 1427 երեխա. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Խոսելով երեխայի իրավունքների մասին՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում տարածքի կրթական հաստատությունները ենթարկվել են ուղղակի գնդակոծության, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից, առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները»,- գրել է նա՝ տարածելով ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտութոյւններից տուժած երեխաների մասին զեկույցը:

Ըստ զեկույցի` 2022 թվականին ամբողջ աշխարհում մոլեգնում էին զինված հակամարտությունները, որոնք կործանարար հետևանքներ են ունեցել երեխաների համար։ ՄԱԿ-ի վերջին զեկույցը ցույց է տալիս, որ ավելի քան 8800 երեխա սպանվել կամ խեղվել է, իսկ ավելի քան 7600-ը հավաքագրվել են զինված ուժերի կողմից: Դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումների թիվը նույնպես աճել է 112% -ով:

Խոսնակն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումն անդառնալի ազդեցություն է թողնում։ Ընտանիքներից բաժանվելը, տեղահանությունը, հոգեբանական տառապանքը սարսափելի իրողություններ են, որոնց բախվում են Լեռնային Ղարաբաղի երեխաները:

«Այժմ 20.000 երեխա զրկված է հուսալի կրթություն ստանալու հանարավորությունից»,- նկատել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում