Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Տյումենում բացվել և օծվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին

Տյումենում բացվել և օծվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում, ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմական առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, հանդիսավորությամբ բացվեց և օծվեց նորակառույց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տյումենի հայ համայնքի ներկայացուցչությունից, Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բացման եւ օծման արարողությանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, փոխնախարարներ, Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի հայ համայնքների նախագահներ, Հայաստանից հրավիրված հյուրեր։

355135317_573420481648692_4269324388041217982_n.jpg (72 KB)

Տեր Եզրաս սրբազանը Սուրբ Մյուռոնով է օծել եկեղեցու 16 սյուները, մկրտության  ավազանը, սրբապատկերները և գմբեթի խաչերը, ինչպես նաև եկեղեցու բակում տեղադրված Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված խաչքարը, որը Տյումենի հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանի նախաձեռնությամբ տեղափոխվել է Հայաստանից։

Միջոցառման ընթացքում եկեղեցու կառուցման մեջ ավանդ ունեցած 17 բարերարներ արժանացել են Օրհնության գրերի, իսկ ի նշան Հովեյան ընտանիքի ներդրած ավանդի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի սրբատառ կոնդակով համայնքի նախագահ, բարերար Աբրահամ Հովեյանն արժանացել է Հայ Եկեղեցու բարձրագույն պարգևին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանին, որը հանձնել է Տեր Եզրաս սրբազանը:

Սրբազանը նաև օրհնանքի խոսք է ուղղել եկեղեցու շինարարներին։ 

Այնուհետ տեղի է ունեցել Հայ- ռուսական բարեկամության այգու և Մարշալ Հովհաննես  Բաղրամյանի կիսանդրու բացման արարողությունը։ Բարեկամության այգին ստեղծվել է 2 հեկտարի վրա, որտեղ ծառատունկ  են իրականացել նաև միջոցառման մասնակից պաշտոնյաները։ Տյումենի հայ համայնքի անդամների կողմից այստեղ արդեն տնկվել է 150 պտղատու ծառ։

Բաղրամյանի-կիսանդրի.jpeg (46 KB)

Այգին ձևավորվել է այնպես, որ այցելուները ծանոթանան հայ ժողովրդի անցած ճանապարհին, պատմության մեջ նրա խաղացած դերին՝  քրիստոնեության ընդունումից մինչև Հայրենական մեծ պատերազմն ընդգրկող ժամանակահատվածը։

 Տյումենի նահանգապետ Ալեքսանդր Մոուրի խոսքերով՝ Հայ-ռուսական բարեկամության այգին կդառնա քաղաքի հաճելի վայրերից մեկը, որտեղ այցելուները կծանոթանան հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հոգևոր արժեքներին և մեկ անգամ ևս կըմբռնեն, որ ազգերի բարեկամության հիմքը մնում է խաղաղությունը։

Միջոցառման մասնակիցները ծաղիկնեևր են խոնարհել մարշալ Հովհաննես Բաղրամյանի նորաբաց կիսանդրու առջև։ Միջոցառումն ավարտվել է համերգային ծրագրով, որն իրականացրել են Հայաստանից ժամանած երգի-պարի համույթները։   

Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է տյումենաբնակ Սուրեն Սաֆարյանի նախագծով։ Շինարարությունը տևել է 3 տարի։ Այն տարածաշրջանի առաջին և միակ հայկական եկեղեցին է, իսկ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմում՝ 80-րդը։

«Այս օրվա համար  մենք ոչ միայն շատ ենք ջանացել, այլ նաև  երկար ու սրտատրոփ  ենք սպասել։ Տյումենի բազմահազար հայությունն այսուհետ ունի իր հավատի տունը, իր հոգևոր կենտրոնը, որտեղ կգա՝ մայրենի լեզվով աղոթելու, հաղորդվելու հայրենի հավատին, պսակադրվելու, կնքվելու, հայրենիքից դուրս իր  ազգային ինքնությունը դրսևորելու համար։ Հայապահպանության համար  քայլեր են արվում նաև կրթամշակութային զանազան ծրագրերով, որոնք իրականացվում են Տյումենի հայ համայնքի նախաձեռնությամբ և միջոցներով, Տյումենի նահանգային և քաղաքային իշխանությունների բարի կամքի և աջակցության շնորհիվ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց Աբրահամ Հովեյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am