Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխում 
կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 19-ին ժամը 13:25-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ևս կրակ էր բացել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել շինհրապարակում աշխատող Հնդկաստանի 2 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am