Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Գուրգենի Սարգսյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու:
Թեկնածուին ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։