Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը ՀԲ տարածաշրջանային նորանշանակ և պաշտոնավարումն ավարտող տնօրենների հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը ՀԲ տարածաշրջանային նորանշանակ և պաշտոնավարումն ավարտող տնօրենների հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 9-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, շնորհակալություն հայտնելով Սեբաստիան Մոլինեուսին Հայաստանում ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության համար՝ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է վերջին տարիներին Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում գրանցած կարեւոր արդյունքներին։

Շնորհավորելով Ռոլանդ Փրայսին նշանակման առթիվ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ ընթացիկ ծրագրերն արդյունավետ իրականացնելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններն առաջ մղելու համար։

«Սեբաստիան Մոլինեուսը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ ունեցած արդյունավետ համագործակցություննէներգետիկայի, կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահության եւ մի շարք այլ ուղղություններով։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկըկշարունակի աջակցել Հայաստանին՝ առաջիկա տարիներին իր բարեփոխումների օրակարգն իրականացնելու գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում