Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ նախագահն ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը

ՀՀ նախագահն ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի 
ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող 
ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարեն Յասպեր-Վինտերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են հիմնադրամի Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Մարտին Կոտեն, Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Կատրին Բաննախը և հիմնադրամի հայաստանյան ծրագրերի կառավարող Արմեն Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Հարավային Կովկասում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը, ինչպես նաև նոր նախագծերի հնարավորությունները:

Հանրապետության նախագահն անդրադառնալով հիմնադրամի երկարատև գործունեությանը՝ կարևորել է վերջինիս դերը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ժողովրդավարության, ժողովրդավարական գաղափարների տարածման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին, անվտանգության միջավայրի և ժողովրդավարական ինստիտուտների առնչություններին և դրական ու բացասական փոխազդեցություններին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտներում կատարված և ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունների վերաբերյալ:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am